Թբիլիսիում կյանքի 85-րդ տարում վախճանվել է հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելին, որը երաժշտություն է գրել «Միմինո», «Կին-ձա-ձա», «Մի վշտանա» և այլ ֆիլմերի համար: Այդ մասին հայտնել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ հղում անելով ընտանիքի անդամներին: Հայտնի է, որ կոմպոզիտորը բուժվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում:
Գիա Կանչելին ծնվել է 1935 թվականի օգոստոսի 10-ին: Այնտեղ էլ ավարտել է երաժշտական դպրոցը, իսկ երկրաբանական համալսարանում սովորելուց հետո ընդունվել կոնսերվատորիա: Կյանքի մեծ մասն անցկացրել է Վրաստանում՝ երաժշտություն գրելով մի քանի տասնյակ ֆիլմերի, սերիալների եւ կարճամետրաժ ֆիլմերի համար: Նաև այլ խոշոր ստեղծագործությունների հեղինակ է:
Ստացել է Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչում: 1991 թվականից ապրել է Գերմանիայում: