«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Մահերշալա Ալին պատրաստվում է խաղալ «Solitary» կենսագրական ֆիլմում (թարգ. մենակություն, մեկուսարան, պատժախուց): Ֆիլմը պատմում է 43 տարի տևած ազատազրկման իրական պատմություն:
«Միայնակությունը» նկարահանվելու է Ալբերտ Վուդֆոքսի հուշերի հիման վրա «Solitary: Unbroken by Four Decades in Solitary Confinement. My Story of Hope and Transformation»: Վուդֆոքսն ու Հերման Ուոլասն ընդգրկված էին այսպես կոչված «անգոլական եռյակում» (Angola Three): 1972 թվականին նրանց մեղադրել են բանտապահին սպանելու մեջ, որը նրանք չեն կատարել:
Վուդֆոքսը պահվել է 6×9 ոտնաչափ մեկուսարանում օրական 23 ժամ: Այդ ընթացքում նա միացել էր Սեւ հովազների ձախ արմատական կուսակցությանը եւ դարձել քաղաքական ակտիվիստ: Նա ազատ է արձակվել 2016 թվականին:
Ֆիլմի վարձույթի իրավունքները ձեռք է բերել Fox Searchlight ընկերությունը: «Մենակությունը» դեռ չունի ռեժիսոր և սցենարիստ: Ալին նաեւ հանդես կգա որպես ժապավենի գործադիր պրոդյուսեր:
Դերասանը երկրորդ պլանի «Օսկար» է ստացել «Լուսնի լույսը» եւ «Կանաչ գրք» ֆիլմերի համար: Նա կատարել է գլխավոր դերը «Իսկական դետեկտիվի» երրորդ եթերաշրջանում: