Վաչովսկի քույրերի «Մատրիցան» շատերին է հիշվել ականավոր օպերատորական աշխատանքի շնորհիվ, այդ պատճառով չորրորդ մասի նկարահանումների մասին հայտարարելուց հետո հարցն այն մասին, թե ով է կանգնելու տեսախցիկի հետեւում, դարձել է առավել արդիական: Բարեբախտաբար, այն լուծվել է բավականին արագ. «Մատրիցա 4»-ի օպերատորը հանդես կգա Ջոն Թոլը, որը նախկինում աշխատել է «Ամպային ատլասի» եւ «Խիզախ սրտի» վրա:
Հիշեցնենք, որ նոր մասի արտադրությունը կմեկնարկի հաջորդ տարի: Ռեժիսորը հանդես կգա Լանա Վաչովսկին, իսկ իրենց դերերին կվերադառնան ֆրանշիզայի աստղեր Կիանու Ռիվզն ու Քերրի-Էնն Մոսսը:
Ապագա ֆիլմի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Թողարկման ամսաթիվը մնում է անհայտ: