Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին Disney-ի հետ գործարք են կնքել: Ամբողջ շահույթը կգնա վայրի կենդանիների պաշտպանության վրա:
Մարքլը մուլտֆիլմերի վրա աշխատանքն ավարտել է դեռ մինչեւ ամուսինները հայտարարեցին, որ պլանավորում են հրաժարվել թագավորական կարգավիճակին եւ ֆինանսապես անկախ դառնալ: Թե կոնկրետ որ նախագծերին է իր ձայնը տվել Մարքլը, չի հաղորդվում:
Արքայազն Հարիի հետ ծանոթությունից եւ հարսանիքից առաջ Մեգան Մարքլը կիինոդերասանուհի էր: Նա նկարահանվել է մի քանի հայտնի սերիալներում և ֆիլմերում (այդ թվում՝ «Ֆորս մաժորներ» սերիալում, «Անտանելի բոսեր» կատակերգություն և այլն):
Ըստ լուրերի՝ թագավորական ընտանիքի ավագ անդամները խիստ դժգոհ են եղել, երբ իմացել են Մարքլի՝ մուլտֆիլմեր հնչեցնելու մտադրության մասին: Վինդզորների դինաստիայից առանձնանալու հայտարարությունից հետո թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կարգադրել է իրավիճակը լուծել երեք օրվա ընթացքում (մինչև հունվարի 13-ը):