Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ պրոֆեսիոնալ դերասանական գործունեությանը, հայտարարել է թագավորական փորձագետ Ռոբ Շութերը: Այս մասին գրում է International Business Times-ը:
Շութերը նշել է, որ կյանքը «պալատի պատերի հետևում» ձանձրացրել է Մարքլին, եւ նա արդեն սկսել է իր համար փնտրել ամենահարմար սցենարը: Սպասվում է, որ Սասեքսի դքսուհին կանգ կառնի պատմական կամ վավերագրական ֆիլմի սցենարի վրա: Բացի այդ, Մարքլը դիտարկում է պրոդյուսեր դառնալու հնարավորությունը:
Փորձագետի խոսքով՝ արքայազն Հարրին աջակցում է իր կնոջը, քանի որ համարում է նրան «պատմության լավագույն դերասանուհիներից մեկը եւ չի ցանկանում, որ իր տաղանդը կորչի»:
Մեգան Մարքլը արքայազն Հարիի հետ ամուսնացել է 2018 թվականի մայիսին: Մինչեւ 2016 թվականը Մարքլը զբաղվել է դերասանական գործունեությամբ: Նրան առավել մեծ ճանաչում է բերել Ռեյչլ Զեյնի դերը «Ֆորս-մաժորներ» հեռուստասերիալում: