Փառատոնի ծրագրերին կարող են մասնակցել միայն այն ֆիլմերը, որոնք նախկինում հրապարակայնորեն չեն ցուցադրվել Ռուսաստանի Դաշնության տարածքում (բացի Հետահայաց ցուցադրությունից եւ ռուսական ծրագրերից): Փառատոնում ֆիլմերի ցուցադրությունների ծրագիրը սահմանում է ՄՄԿՓ-ի տնօրինությունը:
Մրցութային ծրագրերին (բացի կարճամետրաժ կինոյի մրցույթից) մասնակցում են միայն լիամետրաժ ֆիլմեր, որոնք արտադրվել են 2019 թվականի մայիսի 1-ից ոչ շուտ: Մրցութային ծրագրերում նախապատվությունը տրվում է համաշխարհային և միջազգային պրեմիերաներին: Կարճամետրաժ կինոյի մրցույթին մասնակցում են 2019 թվականի մայիսի 1-ից ոչ շուտ արտադրված խաղարկային ֆիլմերը, որոնց տևողությունը 35 րոպեից ոչ ավելի է: Կարճամետրաժ կինոյի մրցույթի ֆիլմերը ցուցադրվում են DCP ձեւաչափով: Փառատոնի մրցույթներին մասնակցող ֆիլմերի ցուցադրական օրինակները պետք է լինեն բնօրինակի լեզվով և անգլերեն ենթագրերով, եթե բնօրինակ լեզուն անգլերենը չէ:
Ընտրական հանձնաժողովի կողմից քննարկման համար ֆիլմերի ընդունումը իրականացվում է Festhome առցանց պլատֆորմի միջոցով: Հայտերի ընդունման ժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով կարող եք դիմել էլեկտրոնային փոստով՝ info@moscowfilmfestival.ru: