Հայաստանում հաստատված արտակարգ դրության ռեժիմի ու հանրային կյանքի, գործունեությունների սահմանափակումների բերումով, որի նպատակն է խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը, 2020 թվականին ՄԷԿ ԿԱԴՐ կինոփառատոնը անցկացվեց առցանց հեռարձակմամբ՝ ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ կայքի` www.oneshot.am և Ֆեյսբուքյան էջի միջոցով:
Կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը սեպտեմբերի 12-ին ամփոփել է արդյունքները և ներկայացրել հաղթողներին:
Փառատոնի շրջանակներում անցկացվեցին բազում դասախոսություններ և հատուկ ծրագրեր: «Խոշոր պլան» ծրագրի նպատակն էր նպաստել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների ճանաչելիությանը, հանրահռչակմանն ու տարածմանը: Լայն հանրությանը հնարավորություն է տրվում տեսնել ռեժիսոր արվեստագետների ստեղծագործությունների ընտրանին: Ներկայացվում են ժամանակակից հայկական կինոյում և վիզուալ արվեստի դաշտում գործող այն ռեժիսորներն ու արվեստագետները, ովքեր ձևավորել են իրենց սեփական առանձնահատուկ ձեռագիրը:
«Կարճ ֆիլմեր» մրցույթի ժյուրիի նախագահ Արմինե Անդան անցկացրեց «Համագործակցային ստեղծարարություն» խորագրով դասախոսություն, որի ընթացքում պատմեց ինչպես համագործակցությունը դարձնել ստեղծարարության աղբյուր: Աշխատարանն ուղղված էր սցենարիստ- ռեժիսոր-պրոդյուսեր համագործակցությանը:
«Մէկ կադր մէկ րոպե» մրցույթի ժյուրիի նախագահ Սեդա Գրիգորյանը «Ժամանակ և Կինո» դասախոսության ընթացքում զրուցում էր «ՄԷԿ ԿԱԴՐ» կինոփառատոնի հիմնական տարրի՝ ժամանակի մասին:
Ստորև ներկայացնում ենք հաղթողներին՝
ՄԷԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄէԿ ԿԱԴՐ ՄէԿ ՐՈՊԵ
ԳՆԱՑՔ
ԿՈՆՐԱԴՈՒ ԱՐԵՍ, Արգենտինա
Մեկ կադր մեկ րոպե սկզբունքի առանձնահատկությունը լավագույնս օգտագործելու և մեկ րոպեում ֆիլմի ողջ կոնցեպտը հանդիսատեսի համար փոփոխելու կարողության համար։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ
ՄԵՂՐ – ԿՅԱՆՔԸ
ԱԶԱՏՈՒՀԻ ԱԶԱՏ – ԽԱՉԱՏՐՅԱՆ, Հայաստան
Վիզուալ և էմոցիոնալ բովանդակության յուրահատուկ և խոսուն ամբողջականություն ստեղծելու համար։
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ
ՏՈՐՄԵՆՏԱՆԳՈ
ՌՈԴՐԻԳՈ ՊԱՐԴՈ , Արգենտինա
Տրվում է ՏՈՐՄԵՆՏԱՆԳՈ ֆիլմի հեղինակ Ռոդրիգո Պարդոին` շարժման էներգիան անշարժությամբ ցուցադրելու կարողության համար
ԱՐՁԱԳԱՆՔ
ԶԱՎԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Հայաստան
Տրվում է ԱՐՁԱԳԱՆՔ ֆիլմի ռեժիսոր Զավեն Թորոսյանին՝ ֆիլմի միջոցը ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև՝ այդ միջոցը խաղարկելու արդյունքում բովանդակություն ստեղծելու համար։
ԱՄԵՆ ՕՐ
ՍԵՐԳԵՅ ԻԼՅՈՒՏԻՆ , Ռուսաստան
Տրվում է ԱՄԵՆ ՕՐ ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Իլյուտոինին՝ մարդու առօրյայի միօրինակությունը մեկ կադրում տեղավորելու և ստեղծագործաբար ներկայացնելու կարողության համար՝ օգտագործելով stop-motion տեխնիկան։
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ
ԴՈՒՍՏՐԸ, 30, Բելառուս
Մառա Տամկովիչ
Կադրի ներսում և կադրից դուրս` ապրումակցման համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 27, Հայաստան
Աստղիկ Ղազարյան
Իր սերնդի պատմությունը սեփական լեզվով պատմելու համար:
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
ՁԻԱՎԱՐՆԵՐԸ, 20, Լեհաստան
Աննա Գավլիտա
Կինեմատոգրաֆիկ լեզվի որոնման և այդ որոնման մեջ հաջողության համար:
ՏՈՒՆԸ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է, 30, Բուլղարիա
Դիմիտար Կուտմանով
Կինեմատոգրաֆիկ լեզվի որոնման և այդ որոնման մեջ հաջողության համար:
ԱՆՆԱ, 30, Հայաստան
Նարեկ Շահվերդյան
Մարդու և իրականության հարաբերության հուզական պատկերման համար:
ՄԱՆՐԱՊՃԵՂ, 26, Ֆրանսիա
ՔՎԵՆՏԻՆ ԼԵՍՏԻԵՆ
Оրգանական կինոլեզվի որոնման և այդ որոնման մեջ հաջողության համար:
ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
ԼԵՌ ԱԼԲԲԱՆ. ԺԱՄԱՆԱԿԻ ԿՈՐՈՒՍՏ, 30, Իրան, Մարոկկո
Էբրահիմ Միրմալեկ
Շնորհավորում ենք «Ժամանակի կորուստը» ֆիլմի ստեղծագործական անձնակազմին՝ տպավորիչ ֆիլմ ստեղծելու, սոցիալական սուր խնդիրը գեղարվեստական բարձրարժեք ձևաչափի մեջ ներկայացնելու համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Ո՞Վ Է ԱՅՍ ՊԱՊԸ, 37, Հայաստան
Հովհաննես Իշխանյան
Շնորհավորում ենք «Ով է այս պապը» ֆիլմի ստեղծագործական խմբին՝ սերունդների մտածողության տարբերության և նրանց հոգեբանական խնդիրներին վերաբերող, միաժամանակ երկրի պատմությանն ու մշակույթին անդրադարձ բերող տպավորիչ ֆիլմ ստեղծելու համար:
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐ, 8, Իրան
Արիո Մոտեվաղե
Շնորհավորում ենք «Հանգստյան օր» ֆիլմի ստեղծագործական անձնակազմին՝ սոցիալական և մարդու իրավունքների հետ կապված սուր խնդրին անդրադառնալու, և այն կինոյի լեզվով տպավորիչ մատուցելու համար:
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա
ԿԱՑ, ԱՆՑՈՐԴ, ԿԱՑ, 46, Հայաստան
Հովհաննես Իշխանյան
Այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 544 ֆիլմեր, մրցույթային անվանակարգերում ցուցադրվել է 82 ֆիլմ: Փառատոնի մասնակիցների թվում էին 22 երկիր՝ ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Լեհաստան, Լիբանան, Հայաստան, Հարավային Կորեա, Հնդկաստան, Մարոկկո, Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Ֆրանսիա
ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ անվանակարգ – 37 ֆիլմ, 20-ը ներկայացլեն են Հայաստանը:
ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ անվանակարգ – 31 ֆիլմ, 5-ը ներկայացլեն են Հայաստանը:
ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ անվանակարգ – 14 ֆիլմ, 5-ը ներկայացլեն են Հայաստանը: