«Մինիոնների» երկրորդ մասը, ի վերջո, մանրամասներ է հաղորդում։ Մուլտֆիլմը կոչվելու է «Մինյիններ. Գրյուի վերելքը»։ Ելնելով դրանից՝ կարելի է ենթադրել, որ «Գարշելի ես» սփին-օֆֆի շարունակությունը կպատմի այն մասին, թե ինչպես է Գրյուն դարձել աշխարհի ամենավտանգավոր չարագործը։
Նաև հայտնի է դարձել, որ ֆիլմը համաշխարհային վարձույթ դուրս կգա 2020 թվականի հուլիսի 3-ին: Հիշեցնենք, որ առաջին մասը վարձույթը պայթեցրել էր 2015 թվականին։ Դրանում պատմվում էր «Գարշելի ես»-ի առեղծվածային դեղին արարածների ծագման մասին։ Ռեժիսորական տեղը կրկին կզբաղեցնի Քայլ Բալդան։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։