Դեն Ֆոգլերը, ով հայտնի է Յակոբ Կովալսկու դերով «Գերբնական գազաններ» ֆրանշիզայում, նոր մանրամասներ է պատմել տրիքվելի մասին: Նրա խոսքով՝ գործողությունը ծավալվելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Ֆոգլերը հայտարարել է, որ արդեն կարդացել է սցենարը, որտեղ ներկայացված է «հերոսների շատ գեղեցիկ զարգացումը»: Նա նաեւ նշել է, որ ժապավենը հոգով ավելի մոտ կլինի առաջին մասին, իսկ պատմության ֆոն կդառնա Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այդ կապակցությամբ հանդիսատեսին զանգվածային մարտական տեսարաններ են սպասվում:
Հիշեցնենք, որ «Հարրի Փոթերը» սփին-օֆֆի առաջին մասը թողարկվել է 2016-ին, իսկ շարունակությունը թողարկվել է 2018-ին: Երրորդ կինոնկարի նկարահանումները պլանավորված էին մարտին, սակայն դադարեցվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ֆոգլերի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվի արտադրությունը: