Հայկական վարձույթում է հայտնվում Պիեր-Ֆրանսուա Մարտեն-Լավալի ֆիլմը, որը հիմնված է Բանգլադեշից պատանի շախմատային հանճարի եւ նրա ֆրանսիացի ուսուցչի իրական պատմության վրա: Վերջինս ֆիլմում խաղացել է Ժերար Դեպարդիեն: Նրա նախատիպը տղայի մասին գիրք է գրել, որն էլ դարձել է սցենարի հիմք, սակայն նա չի ապրել մինչեւ էկրանավորումը:
Բանգլադեշցի հրշեջ Նուրա Մոհամմադը կնոջը թողնելով ավագ դստեր եւ մանկան հետ, Ֆրանսիա է մեկնում միջին որդի Ֆահիմի հետ. հայրենիքում տղամարդուն եւ նրա ընտանիքին վտանգ է սպառնում հակակառավարական ակցիաներին մասնակցելու պատճառով, եւ նա հույս ունի քաղաքական ապաստան ստանալ Եվրոպայում: Ֆահիմը հույս տվող շախմատիստ է, որն արդեն չեմպիոնական տիտղոս է նվաճել իր տանը եւ երազում է սովորել ինչ-որ հայտնի ֆրանսիացի գրոսմայստերի մոտ: Գրոսմայստերի հետ պարապելու փոխարեն Ֆահիմը ստիպված է լինում գնալ քաղաքամերձ շախմատային խմբակ՝ կոպիտ և փնթփնթան Սիլվան Շարպենտյեի ղեկավարությամբ, որը պրոֆեսիոնալ սպորտը թողել է չեմպիոնական տիտղոսից մեկ քայլ հեռավորության վրա եւ կյանքը նվիրել երեխաներին:
«Շախմատիստը» պարզ, գծային, ինչ-որ բանով նույնիսկ քրեստոմատիական դրամա է, որտեղ ամեն ինչ ներկայացված է փոքր չափաբաժնով: Նույնիսկ Ժերար Դեպարդիեն հերթական անգամ ապացուցում է, որ մեծ դերասանի համար փոքր դերեր չկան: Բացի Ֆահիմից, ում անունով ֆիլմը կոչվում է բնօրինակում, էկրանին հայտնվում են եւս մի քանի երեխաներ, եւ սա ամբողջ ֆիլմի ամենահաջողված գտածոներից մեկն է: Ռեժիսորը պատմությունը չի ծանրաբեռնում ևս մեկ հակամարտությամբ, և խմբակի ներսում հնարավոր մրցակցությունը փոխարինում է թիմային ոգով:
Շախմատի մասին ֆիլմը, որի հիմնական կերպարը փախստական տղան է, իհարկե, չի շրջանցում քաղաքականությունը, տվյալ դեպքում նկարվածն այնքան կոպիտ ու սխեմատիկ է միգրացիոն օրակարգն ուժեղացնելու համար: Չնայած կինոյում արդեն սովորական դարձաց այս թեմային «Շախմատիստում» երևում են հետաքրքիր բաներ: Օրինակ, Ֆահիմի հաջողության պատմությանը զուգահեռ ընթացող իր հոր գոյատեւման ողբերգական պատմությունը, նույնիսկ իր իրավիճակում թվացյալ աննշան խնդրի առջեւ կանգնած, ինչպես լեզվական պանեշը: Թշնամին կարող է ձևանալ ընկեր, իսկ օտար մարդիկ լիմեմ ըմկեր, ովքեր չեն հասկանում ոչ մի բառ այն ամենից, ինչ դու ասում ես: Եվ նույնիսկ Ֆրանսիայի մեծության մասին վարչապետի վերջնական պաթոս ելույթը տեղին է: