Ամերիկյան «Ոսկե Գլոբուս» մրցանակը, որը շնորհվել է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից 1944 թվականից կինոֆիլմերում և հեռուստատեսային ֆիլմերում աշխատելու համար, մինչ օրս չունի հայկական հեռարձակող:
ԿինոՊրեսի հարցին արձագանքեցին մրցանակի մամուլի բաժնից և տեղեկացրեցին, որ գալիք «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության արարողության հեռարձակումով դեռ ոչ մի հեռուստաընկերություն հետաքրքրված չէ: Մինչև միջոցառումը մնացել է երկու շաբաթ:
Նշվում է, որ տարբեր տարիներին Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակելու իրավունք էին ստացել երեք հեռուստաընկերություն՝ 2012 թվականին հայկական A-TV հեռուստաընկերությունը, 2014 թվականին ռուսական Amedia Premium HD և Amedia 1 հեռուստաալիքները:
Հիշեցնենք, որ մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 6-ին