Ռուսական անիմացիայի դասական Լեոնիդ Շվարցմանը, որի մասնակցությամբ ծնվել են այնպիսի անիմացիոն նկարներ, ինչպիսիք են «Գավ անունով փիսիկը», «Ձեռնոցը» և Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի մասին մուլտֆիլմերը պատմել է ՏԱՍՍ-ին, որ հարյուրամյակը կդիմավորի մտերիմ մարդկանց շրջապատում:
«Սոյուզմուլտֆիլմի» գլխավոր տնօրեն Յուլիանա Սլաշչևան ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով, որտեղ երեխաները երգում են Շվարցմանի տան պատուհանի տակ:
Շվարցմանը ստեղծագործական տարիների ընթացքում մասնակցել է 60-ից ավելի անիմացիոն ֆիլմերի ստեղծմանը, որոնցից շատերը մտել են ռուսական անիմացիայի ոսկե հիմնադրամ: Հոբելյարի խոսքով, ինչպես և բոլոր երեխաները, նա սկսել է նկարել վաղ, բայց իր ունակությունները բացահայտվել են գեղարվեստական դպրոցում, որը նա այցելել է իր հայրենի Մինսկում:
Լեոնիդ Շվարցմանը ծնվել է Մինսկում 1920 թվականի օգոստոսի 30-ին: Տղային անվանել են Իսրայել, սակայն մանկուց, նրա խոսքով, բոլորը նրան Լյոլա էին անվանում, այդ պատճառով 40 տարեկանում Իսրայելը փոխել է անունը և դարձել Լեոնիդ:
Պատերազմից հետո Շվարցմանն ընդունվել է ՎԳԻԿ, դեռ ուսման ժամանակ սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որին հետագայում նվիրել է կյանքի մեծ մասը: