Եվրոպայի երկրներից առաջինը, թեկուզ եւ նախնական, բայց, այնուամենայնիվ, կինոթատրոնների բացման կոնկրետ ամսաթիվ է նշել Չեխիան: Եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացում տեղի չունենա, նրանք կկարողանան վերսկսել աշխատանքը Մայիսի 11-ից: Ընդ որում, հաճախելիությունը կսահմանափակվի 100 հոգով, յուրաքանչյուր երկրորդ նստատեղը պետք է մնա ազատ, բացառությամբ մեկ ընտանիքի անդամների տեղերի զբաղեցման:
Չեխիայի Հանրապետության կառավարությունն արդեն որոշակի միջոցներ է ձեռնարկել կարանտինի մեղմացման ուղղությամբ: Իրենց աշխատանքներ են սկսել խանութները, գրադարանները և մարզադահլիճները, կրոնական ծառայությունները թույլատրվում են ներկա լինել թվով ոչ ավելի քան 15 հոգուն: Մայիսի 11-ից կարող են բացվել առեւտրի կենտրոնները, գեղեցկության սրահները, թանգարանները եւ պատկերասրահները: Մայիսի 25-ից կինոթատրոններից բացի կգործեն հյուրանոցներ, ռեստորաններ, մի շարք սահմանափակումների պահպանման դեպքում կթույլատրվեն մարզական եւ մշակութային միջոցառումները: Չնայած դրան, Կարլովի Վարիում երկրի խոշորագույն միջազգային կինոփառատոնը չեղյալ է հայտարարվել: Այն նախատեսվում էր անցկացնել հուլիսի 3-ից 11-ը:
Որոշ կասկածներ կան կառավարության ներկայացրած պլանի իրատեսության վերաբերյալ: Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 12-ին: Դրանից կարճ ժամանակ անց փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, չեղյալ են հայտարարվել մարզական, մշակութային եւ կրոնական միջոցառումները, փակվել են բոլոր խանութները, բացառությամբ սննդամթերքի եւ դեղատների, տանից դուրս գալը սահմանափակվել է աշխատանքի մեկնելով եւ կենսական նշանակություն ունեցող իրերի ձեռքբերմամբ: Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7726 դեպք, 240 մարդ մահացել է:
Կինոթատրոնների միջազգային միության պաշտոնական տվյալների համաձայն՝ այս պահին աշխատում է Եվրոպայի կինոդահլիճների 2 տոկոսից պակաս տոկոսը: Կինոթատրոններին թույլատրվում է իր գործունեությունը շարունակել Շվեդիայում եւ Բելառուսում, բայց նույնիսկ այդ երկու երկրներում շատ հարթակներ փակ են: