2019 թվականի վերջ Disney-г կմիավորի իր ակտիվները Fox-ի, Marvel-ի, Pixar-ի, Disney Animation-ի, Buena Vista-ի և Lucasfilm-ի հետ և կմեկնարկի իր սեփական սթրիմինգային Disney+ համակարգը: Նոր մրցակիցի հայտնությունը այլ սթրիմինգային համակարգերի գոյության մասին հարցեր է առաջացնում:
2018 թվականի վերջ Hulu-ի հանդիսատեսների քանակը հասել է 25 մլն. մարդ շեմին, որից 23 մլն մարդ համակարգի բաժանորդ է և 2 մլն մարդ մալուխային ալիքի հանդիսատես: Մեկ տարվա ընթացքում Hulu-ի լսարանը 48% աճ է գրանցել, – հայտնում է Film Take-ը:
Մինչև Disney-ը գնեց Fox-ին, Hulu-ի հավասար բաժինների տեր էին Disney, Fox և Comcast ընկերությւնները: Time Warner ընկերությունը 10% բաժնետոմսերի տեր էր: Fox-ի կլանումից հետո Disney-ը Hulu-ի մաժորիտար տեր կդառնա և կունենա 60% բաժնետոմս, իսկ Comcast-ը 30%:
Բնականաբար Disney-ը չի ցանկանա փոխանցել 25 միլիոն դիտորդ Comcast-ին շուկայում նոր մրցակից ստեղծելով: Ակնհայտ է նաև, որ Comcast-ը չի ցանկանում վաճառել իր բաժինը Disney-ին:
Ինչպես կարծում է հրատարակչությունը, չի բացառվում, որ Disney-ը կփորձի փակել Hulu-ն: