Ամերիկյան կինոակադեմիան՝ ի դեմս նրա կառավարիչների խորհրդի, ներկայացրել է պատվավոր «Օսկար 2020»-ի դափնեկիրներին: Ինչպես հաղորդվում է պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ, դափնեկիրներ են դարձել հոլիվուդյան հայտնի դերասաններ Ջինա Դեւիսը եւ Ուես Ստադին, ռեժիսոր Դեւիդ Լինչը, ինչպես նաեւ սցենարիստ եւ ռեժիսոր Լինա Վերտմյուլերը:
«Ամեն տարի Ակադեմիայի կողմից շնորհվող Governors Awards այս պարգեւները ճանաչում են այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են գեղարվեստական նվաճումներին եւ նշանակալի ներդրում են ունեցել մեր արդյունաբերության եւ նրա սահմաններից դուրս», – ասել է Ակադեմիայի նախագահ Ջոն Բեյլին: «Մեծ հաճույքով ենք հայտարարում այս տարվա մրցանակակիրներին»:
Նշենք, որ Ջինա Դեւիսը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի» եւ 1989 թվականին ոսկե արձանիկ է ստացել «Ակամա զբոսաշրջիկ» դրամայի համար: Վերտմյուլերը դարձել է առաջին կին ռեժիսորը, որն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի: Դա տեղի է ունեցել 1976 թվականին: Դեւիդ Լինչը չորս անգամ հավակնում էր «Օսկարի», բայց այդպես էլ մրցանակի չի արժանացել:
Պատվավոր մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 27-ին: «Օսկար 2020»-ի հիմնական արարողություը նախատեսված է 2020 թվականի փետրվարին: Ամենայն հավանականությամբ, արարողությունը կրկին կանցնի առանց հաղորդավարի, ինչպես դա տեղի է ունեցել մեկ տարի առաջ: