Հուլիսի 2-ին հայտնի է դարձել, որ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, գտնվելով մեկուսացման մեջ, պանդեմիայի հետ կապված սցենար է գրել նոր ֆիլմի համար, որի գլխավոր դերը կկատարի Պենելոպե Կրուսը: Ալմոդովարի խոսքով՝ ինքն ավարտել է սցենարը երեք ամսում, իսկ նկարի վրա աշխատանքը կսկսվի արդեն այս տարվա հոկտեմբերին:
Ալմոդովարը հիվանդացել է կորոնավիրուսով եւ հիվանդությունից հետո կենտրոնացել սցենարի վրա: «Ես վերապրեցի կորոնավիրուսը, որպես ևս մեկ գրիպ», – ասել է ռեժիսորը Efe-ին տված հարցազրույցում:
Նոր ֆիլմը կստանա «Զուգահեռ մայրեր» / «Madres paralelas» անվանումը, և դրանում կրկին կքննարկի ռեժիսորի սիրած թեման՝ մայրությունը՝
Սյուժեն կպատմի երկու կանանց մասին, որոնք ծննդաբերում են մեկ օրում, և նրանց կյանքը սկսում է զարգանալ «զուգահեռ հետագծով»:
Այս տարվա փետրվարին Պեդրո Ալմոդովարը հայտարարել էր, որ պլանավորում է կարճամետրաժ ֆիլմ նկարահանել Ժան Կոկտոյի «Մարդկային ձայնը» պիեսի մոտիվներով, որտեղ գլխավոր դերը կկատարի Թիլդա Սուինթոնը: