Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը Իտալիայում տեղի կունենա Վենետիկի 76-րդ կինոփառատոնը, որի պատվավոր Ոսկե առյուծն այս տարի կստանա իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Որոշումն ընդունվել է փառատոնի խորհրդի կողմից՝ Պաոլո Բարատայի նախագահությամբ, որը ստուգատեսի տնօրեն Ալբերտո Բարբերայի առաջարկի կողմնակիցն է:
«Ես շատ հուզված եւ շոյված եմ: Ես շատ լավ հիշողություններ ունեմ Վենետիկի կինոփառատոնի հետ կապված: Իմ միջազգային դեբյուտը տեղի է ունեցել 1983 թվականին՝ «Արատի անհամեստ հմայքը» ֆիլմով: Այդ օրը տեղ ունեցավ իմ միջազգային մկրտությունը, որը հրաշալի փորձ էր: 1988 թվականին ես վերադարձա «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմով: Այս Առյուծը կդառնա իմ ընտանի կենդանին, երկու կատուների հետ միասին: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում պարգևի համար» – ասել է Ալմոդովարը:
«Ալմոդովարը ոչ միայն Բունյուելի ժամանակներից ի վեր մեծագույն եւ ամենաազդեցիկ իսպանացի ռեժիսորն է, նա մեզ առաջարկել է հետֆրանյան Իսպանիայի ամենախիստ, հակասական եւ սադրիչ դիմանկարները: Իր ֆիլմերը նա լցնում է սուր հումորով և զարդարում հիանալի տեսաշարով: Նրա նկարներում առավելագույնս զգացմունքային եւ անկեղծ պատկերված են սիրո կարոտը, անհաջողության հոգեկան ցավը, դեպրեսիայի հակասական ցանկություններն ու պատառոտված վերքերը: Կարեւոր է հիշել, որ Ալմոդովարը ստեղծում է աներեւակայելի օրիգինալ կանացի դիմանկարներ, շնորհիվ իր բացառիկ էմպաթիաի, որը թույլ է տալիս ցույց տալ իրենց ուժը, հուզական հարստությունը եւ անխուսափելի թուլությունները հազվագյուտ եւ հուզիչ իսկության հետ միաժամանակ:» – մեկնաբանել է Ալբերտո Բարբերան:
Պեդրո Ալմոդովարը շուրջ 50 միջազգային մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են երկու Օսկար «Խոսիր նրա հետ» (Լավագույն սցենար) եւ «Ամեն ինչ մորս մասին» (Լավագույն օտարալեզու ֆիլմ) ֆիլմերի համար, Կաննի կինոփառատոնի մրցանակները «Վերադարձ» (Լավագույն ֆիլմ) և «Ամեն ինչ մորս մասին» (Մրցանակ ռեժիսուրայի համար) համար, Վենետիկի կինոփառատոնի մրցանակը՝ «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմի համար (Լավագույն սցենար):
Հունիսի 12-ին հայկական կինովարձույթ է թողարկվել Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմը: Կայդացեք գրախոսությունը ԿինոՊրեսում: