Պրահայում մահացել է իլյուստրատոր, կինոռեժիսոր եւ մուլտիպլիկատոր, «Թոմն ու Ջերիի» ստեղծողներից մեկը՝ Ջին Դեյչը: Մահվան պատճառը չի նշվում: Դեյչը 95 տարեկան էր:
Ջին Դեյչը հանդես է եկել «Թոմն ու Ջերին» անիմացիոն սերիալի տասներեք դրվագների ռեժիսոր, ինչպես նաեւ աշխատել է «Պոպայ Նավաստին» մուլտսերիալի վրա: Բացի այդ, նա ստեղծել է «Մանրո» և «Նուդնիկ» մուլտֆիլմերը, ինչպես նաև «Թոմ Թերրիֆիկ» մուլտսերիալը: 1960-ին լույս տեսած կարճամետրաժ «Մանրո»-ն ստացել է «Օսկար» մրցանակը:
Նա Չեխիայի մայրաքաղաքում ապրում էր 1959 թվականից եւ նույնիսկ հրատարակել է «Հանուն Պրահայի սիրո» («For the Love of Prague») հուշագրությունների գիրքը: Նրա առաջին ամուսնությունից երեք որդիները նույնպես իրենց կյանքը կապել են նկարի եւ մուլտիպլիկացիայի հետ: