«Հարրի Փոթեր» վեպերի շարքի հեղինակ Ջոան Ք. Ռոուլինգը նոր կայք է գործարկել, որը կոչվում է Harry Potter at Home: Այն նախատեսված է կարանտինի մեջ հայտնված երեխաների, ինչպես նաեւ նրանց ծնողների եւ ուսուցիչների համար:
«Ծնողների, ուսուցիչների եւ խնամակալների, ովքեր աշխատում են զբաղեցնել մեկուսացման մեջ գտնվող երեխաների, կարող է օգնել հմայքի մի չափաբաժին, այնպես որ, ես ուրախ եմ գործարկել «Հարրի Փոթերը տանը» կայքը», – Ռոուլինգը գրել է Twitter-ի իր էջում
Parents, teachers and carers working to keep children amused and interested while we’re on lockdown might need a bit of magic, so I’m delighted to launch https://t.co/cPg0dZpexB pic.twitter.com/i0ZjTplVoU
— J.K. Rowling (@jk_rowling) April 1, 2020
Պորտալում հասանելի է ֆրանշիզայի ժամանցային բովանդակությունը: Հարի Փոթերի մասին առաջին գիրքը հասանելի կլինի վեց տարբեր լեզուներով անվճար լսելու համար: OverDrive գրադարանների մշտական անդամները կկարողանան ընթերցել կամ լսել առաջին գիրքը 20 լեզուներով: Գրողը նաեւ ուսուցիչներին կոչ է արել կարդալ «Հարրի Փոթերը» իրենց աշակերտներին եւ համացանցում տեղադրել հոլովակներ՝ փակ հանալեիությունով ՝ հեղինակային իրավունքը չխախտելու համար: