Գրող Ջ.Ք. Ռոուլինգը հայտարարել է Հարրի Փոթերի աշխարհի իրադարձություններին եւ հերոսներին նվիրված չորս նոր ստեղծագործությունների թողարկման մասին: Ինչպես հաղորդում է բրիտանական Mirror պարբերականը՝ գրքերում ուշադրություն կդարձվի այն գիտելիքներին, որոնք ստացել են Հոգվարթսի կախարդության դպրոցի աշակերտները:
Յուրաքանչյուրի սյուժեի կենտրոնում են այնպիսի գիտությունները ինչպիսիք են Հմայախոսությունները, Պաշտպանություն մթին մոգություններից, Դեղաթուրմեր, Գուշակություն, Աստղագիտություն եւ Կախարդական արարածների խնամք։ Գրքերի էլեկտրոնային տարբերակները կներկայացվեն Pottermore պլատֆորմի միջոցով:
«Պատրաստվեք խորանալ մոգության հարուստ պատմության մեջ (անկախ նրանից, թե դա մեր սեփական պատմությունն է մագլների մասին կամ կախարդական աշխարհ է, որը ստեղծել է Ջ.Ք. Ռոուլինգ) էլեկտրոնային գրքերի այս նոր շարքի հետ:», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: Դեռ պարզ չէ, թե գրողի նոր աշխատությունները էկրանավորում ունենալու են, թե ոչ:
Հիշեցնենք, որ «փոթերիանայի» ավարտից հետո Ռոուլինգը մասնակցել է «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» ֆիլմաշարի ստեղծմանը, որը պատմում է Հոգվարտսում օգտագործված դասագրքի հեղինակի արկածների մասին: Գրողի նոր աշխատանքը զգալի աջակցություն չի ստացել նույնիսկ իր հորինած աշխարհի երկրպագուների շրջանում: