Ջոնի Դեփը իր այն ժամանակ 13-ամյա դստերը՝ Լիլի Ռոուզ Մելոդի Դեփին, մարիխուանա է մատակարարել: Դերասանը նման խոստովանություն է արել դատավարության ժամանակ, որին մասնակցում է նա և նրա նախկին կինը՝ Էմբեր Հերդը: Դեփի խոսքով՝ ինքը դա արել է հոգ տանելով դստեր անվտանգության մասին:
«Իմ աղջիկը 13 տարեկան էր, և, ինչպես մենք բոլորս գիտենք, 11, 12 և 13 տարեկան հասակում, երբ դուք գնում եք ավագ դպրոցի երեկույթին, մարդիկ, ովքեր ցանկանում են խմեցնել ձեզ, քանի որ նրանք խմում են 12 և 13 տարեկանում, 12 և 13 տարեկանում կոկաին են օգտագործում, 12 և 13 տարեկանում մարիխուանա են ծխում, օգտագործում են էքստազի և շատ թմրանյութ», – վրդոհվել է նա:
Մի անգամ աղջիկը նրան ցույց է տվել խոտը և խոստովանել, որ չգիտի, թե ինչ պետք է անի նրա հետ: Դեփն առաջարկել է «այն փոխանցել ուրիշին»: «Ես ասացի՝ «Լսիր, սիրելիս, եթե դու երեկույթի ես և ինչ-որ մեկը քեզ խոտ է առաջարկում, վերցրու այն այդ մարդուց և փոխանցիր այն ուրիշին:. Խնդրում եմ մի փորձարկիր թմրանյութեր, ընդնունելով դրանք մարդկանցից, որոնց չգիտես», – ավելացրել է դերասանը:
Դեփը պնդում է, որ նախքան դստերը թմրանյութ տալը, նա այդ հարցը քննարկել է Լիլի-Ռոուզի մոր հետ: «Ես չեմ ուզում, որ 13-ամյա դեռահասը ինչ-որ պարանոիդալ դեպրեսիայի մեջ ընկնի: Ես գիտեի, որ մարիխուանան, որը ես ինքս ծխում էի, արժանի է վստահության և լավ որակի է», – նշել է նա: