«20-րդ դար Ֆոքս ԱՊՀ» կինոընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ «Ջոջո ճագարը» Տայկա Վայտիտիի նոր կատակերգությունը չի հայտնվի ռուսական վարձույթում, հաղորդում է «ԿինոՌեպորտերը»: Իր որոշումը վարձակալը ոչ մի կերպ չի բացատրել:
Հաշվի առնելով, որ հայկական վարձույթը մեծամասամբ կախված է ռուսական շուկայից Հայաստանում ֆիլմը նույնպես մեծ էկրան չի բարձրանա:
Նոր Զելանդիայի հայտնի դերասանի եւ ռեժիսորի նոր ֆիլմում պատմվում է 10-ամյա գերմանացի տղայի մասին, որը կորցրել է հորը: Փորձելով հաղթահարել ծանր բարոյական վնասվածքը՝ տղան հորինում է երևակայական ընկեր՝ Ադոլֆ Հիտլերին, որը, սակայն, ոչ մի ընդհանուր բան չունի իրական ֆյուրերի հետ՝ օգնելով երեխային գիտակցել նացիստական գաղափարախոսության բոլոր սարսափները:
Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանում կինոնկարը թողարկել չեն ցանկկացել կինոյում նացիզմի հաստատման արգելքի պատճառով: Հատկանշական է, որ հենց ինքը՝ Վայտիտին, որն էլ մարմնավորել է Հիտլերին, նոր աշխատանքի ժանրը սահմանել է որպես «հակաատելական երգիծանք»:
«Ջոջո ճագարի» համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Վայտիտիի ֆիլմը նվաճել է կինոստուգատեսի գլխավոր մրցանակը:
Ֆիլմի ամերիկյան պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 18-ին: Այն նաեւ պետք է դուրս գա Գերմանիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի կինոթատրոններում: Կինոքննադատներն «ճագարին» արդեն կանխատեսում են «Օսկարի» եւ «Ոսկե գլոբուսի» անվանակարգեր:
Հիշեցնենք, որ սա առաջին երգիծական նկարը չէ, որին չի հաջողվել հասնել ռուսական վարձույթ: Անցյալ տարվա սկզբին մշակույթի նախարարությունը սկանդալով հետ էր կանչել «Ստալինի մահը» ֆիլմի վարձույթի վկայականը թողարկումից երկու օր առաջ. դրանում ծայրահեղականության եւ խորհրդային պատմության նկատմամբ խղճահարության նշաններ էին հայտնաբերվել: Ավելի ուշ «Պիոներ» կինոթատրոնը բողոքեց Սահմանադրական դատարան՝ ժապավենը ցուցադրելու համար դուրս գրված տուգանքի պատճառով: