Disney ստուդիան Ջուդ Լոուին («Նոր Պապը») առաջարկում է կատարել գլխավոր չարագործի՝ նավապետ Կեռիկի դերը «Փիթր Փենի» նոր էկրանավորման մեջ: Այժմ դերասանի հետ բանակցություններ են վարում: Դևիդ Լոուրին ադապտացման սցենար է գրել Թոբի Հալբրուքսի հետ համատեղ և կզբաղեցնի նախագծի ռեժիսորական աթոռը:
Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթրը և Վենդին» առասպելական պատմության վրա հիմնված ֆիլմը կպատմի Փիթր Փենի արկածների մասին, մի տղայի, որը հրաժարվում է մեծանալ:
Բարիի վիպակը բազմիցս էկրանավորվել է. Disney ստուդիայի ամենահայտնի ադապտացիաներից մեկը՝ 1953 թվականի «Փիթր Փեն» մուլտֆիլմը: Լոուրիի խոսքով՝ մանկության տարիներին ինքը շատ է սիրել բնօրինակը և կփորձի ոչ թե պարզապես թարմացնել պատմությունը, այլ ստեղծել պատմություն, որը նման չի լինի Փիթր Փենի մասին այլ ֆիլմերին:
«Փիթր Փենի» թողարկման ամսաթիվը դեռ չի հաղորդվում: