USA Today-ին տված հարցազրույցում դերասանը պատմել է, որ իրեն արդեն հաջողվել է կարդալ դեռևս անանուն նախագծի սցենարը, որում նա խաղում է գլխավոր դերերից մեկը: Եվ, ըստ Պատինսոնի, այն ապշեցուցիչ էր:
Դերասանին թույլ են տվել տեքստին ծանոթանալ միայն մեկ անգամ հատուկ փակ սենյակում, քանի որ Warner Bros. ռեժիսորի հետ միասին ամեն ինչ անում են, որպեսզի խուսափեն սյուժեի մանրամասների մասին տեղեկատվության արտահոսքից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կաստին միացել են Էլիզաբեթ Դեբիկին («Մեծն Գեթսբին») և Ջոն Դևիդ Վաշինգթոնը («Կլանի սև անդամը»):
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2020 թվականի հուլիսի 18-ին