Գլոբալ արհավիրքի հետևանքով մարդկությունը վերանում է, իսկ ստորգետնյա բունկերում ակտիվանում է վթարային ծրագիրը։ Հումանոիդ-ռոբոտ «Մայրը» էմբրիոնում «աճեցնում» է մարդկային երեխա։ Հոգատար մոր խնամակալության ներքո մեծացած աղջիկը երբևէ չի տեսել Երկիրը և այլ մարդկանց։ Մի օր նրա աշխարհը տակնուվրա է լինում, երբ ապաստարանի շեմին հայտնվում է օգնություն խնդրող մի կին:
Հայկական կինոհանդիսատեսը մեծամասամբ սնվում է Ռունետի արձագանքներով և մեզ ևս հասել են կատակներ «Չէորմայրեմ» (Яжмать) թեմայով: Կինոնկարը, ի վերջո, ստացել է ռուսալեզու այլ անվանում, որը թարգմանվում է որպես «Ռոբոտի զավակը» (անգլ. I am Mother):
Ավստրալիական ֆանտաստիկ թրիլերը հանգիստ կարելի է վերագրել այն կատեգորիայի ֆիլմերի, երբ ամեն ինչ սկսվում է ինտրիգներով, եւ ավարտվում է ավերելով մթնոլորտը: Երբ ֆիլմի սկզբում աղջիկն ու ռոբոտ-մայրը վիճում են ընտրության բարոյական երկընտրանքների մասին եւ քննարկում են Իմանուիլ Կանտի գործերը, պարզ է դառնում, որ մեր առջեւ խելացի, մտածող գիտության ֆանտաստիկայի նմուշ է: Ֆիլմի առաջին կեսը նայվում է նորաձեւ, լուրջ, խորհրդավոր եւ նույնիսկ հետաքրքիր է, բայց ավարտին ավելի մոտ ամբողջ հայեցակարգը պարզապես փլուզվում է աչքի վրա, վերածվում է անիմաստության:
Սփյութորը հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ ոգեշնչվել է «Օտարը» (Alien), «Տերմինատոր» (Terminator) եւ «Լուսին 2112» (Moon) ֆիլմերով և ըստ էության այդ ամենը երեւում է: Ֆիլմը այն մասին է, թե ով է ավելի մեծ վնաս պատճառում Երկրին, մարդիկ թե ռոբոտները, արդեն վաղուց առանձնացել են և կազմել են նոր ժանր «Մետրոպոլիսից» մինչեւ «Մատրիցա»: Այս տարի արհեստական բանականության մասին տասը ֆիլմ պետք է թողարկվի, այդ թվում «Տերմինատորի» շարունակությունը, որը թեմայի վերաբերյալ ամենահայտնի արտահայտություններից մեկն է:
Ինչ վերաբերում է տեխնիկական կողմին, ապա բեմադրման պահով մեծ հարցեր եւ առավել եւս պահանջներ չկան: Նկարը, մթնոլորտը եւ հատուկ էֆեկտները գեղեցիկ են նայվում և լավ տպավորություն են թողնում: Շատ լավ հասկանալով, որ սա Հոլիվուդ չէ և արևմտյան մեծ կինոստուդիաների նախագիծ չէ, ֆիլմի համար հատուկ պահանջներ չեն եղել, բայց ի զարմանս բոլորի վիզուալը շատ արժանավայել է ստացվել:
Կինոթատրոններում հունիսի 20-ից: