Լեհ ռեժիսոր և «Ռոզմարիի երեխան» և «Չինական թաղամաս» անմահ դասականի հեղինակ Ռոման Պոլանսկին որոշել է դատի տալ Ամերիկյան կինոակադեմիային: Մեկ տարի առաջ Ակադեմիայի տնօրենների խորհուրդը որոշեց Պոլանսկուն հանել իր անդամների ցուցակից: Պատճառը անչափահաս աղջկա բռնաբարության գործն է: 1978 թվականին ԱՄՆ դատարանը Պոլանսկուն մեղավոր էր ճանաչե:
85-ամյա Պոլանսկու դատական դիմումի մեջ (ուղարկվել է Լոս Անդեժլեսի դատարան) գրված է. «ակադեմիան կանխակալ կերպով չարաշահել է իր լիազորությունները, որ չի կարողացել գործել օրենքին համապատասխան եւ եզրակացություններ եւ ապացույցներ չի ներկայացրել, որպեսզի բացառի ինձ… առանց ծանուցման եւ լսվելու հնարավորության»:
Ակադեմիան դեռ չի մեկնաբանել կատարվածը: 2018 թվականին կազմից հեռացվել են Պոլանսկին և կատակերգու Բիլ Կոսբին, իսկ մեկ տարի առաջ՝ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը: Կազմակերպությունը դա բացատրել է էթիկական նորմերը չպահպանելով:
40 տարի առաջ Պոլանսկին ԱՄՆ-ից հեռացել էր բռնաբարության մեջ մեղադրվելուց հետո եւ այլևս երկիր չի վերադառցել: Այժմ նա գտնվում է ֆրանսիական իշխանությունների պաշտպանության ներքո: Ընդ որում Պոլանսկին շարունակում է ֆիլմ նկարահանել. նրա վերջին «Հիմնված է իրական իրադարձությունների վրա» Ֆիլմը թողարկվել է 2018 թվականին: Գլխավոր դերերը կատարել են Եվա Գրինը և Պոլանսկու կինը՝ Էմանուել Սենեն։ Անցյալ տարվա հուլիսին նա հրաժարվեց ընդունվել ակադեմիա եւ աջակցեց իր ամուսնուն:
Պոլանսկին «Օսկար» Է ստացել միայն մեկ անգամ՝ «Դաշնակահարի» ռեժիսուրայի համար 2003 թվականին: Նա մրցանակի է առաջադրվել վեց անգամ։ 2019 թվականին Պոլանսկին որպես կերպար կհայտնվի Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում: Էկրանի վրա այն մարմնավորելու Է լեհ Ռաֆալ Զավերուխան:
Աղբյուր՝ Deadline