Կիրակի երերկոյան Սանտա-Մոնիկայում կայացավ «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխությունը:
Պարգևի հիմնադիրն է ԱՄՆ-ի կինոքննադատների Broadcast Film Critics Association ընկերությունը, ում շարքերում 250 քննադատ է, ով աշխատում է հեռուստատեսությունում ու ռադիոյում և հոդվածներ է գրում համացանցում:
Կիրակնօրյա մրցանակաբաշխության հաղթահերոսն է «Ռոմա»-ն: Ֆիլմը առժանացել է «լավագույն ֆիլմ», «օտարալեզու լավագույն ֆիլմ» պարգևները, իսկ Ալֆոնսո Կուարոնը ստացել է մրցանակ «լավագույն ռեժիսոր» և «լավագույն օպերատորական աշխատանք»: Երկու մրցանակ տարան Լեդի Գագան («լավագույն դերասանուհի» և «լավագույն երգ») և Քրիսթիան Բեյլը («գլխավոր դերի լավագույն դերասան» և «երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան»):
Վարձույթում մասնակցած ֆիլմերի «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության անվանակարգերի ամբողջական ցուցակը՝
Լավագույն ֆիլմ
«Ռոմա»
Լավագույն դերասան
Քրիստիան Բեյլ — «Իշխանություն»
Լավագույն դերասանուհի (կիսովի)
Գլեն Քլոուզ — «Կինը»
Լեդի Գագա — «Աստղը ծնվել է»
Երկրորդ պլանի լավագույն դերասան
Մահերշալա Ալի — «Կանաչ գիրքը»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
Ռեջինա Քինգ — «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի
Էլսի Ֆիշր «Ութերորդ դասարան»
Լավագույն դերասանական կազմ
«Ֆավորիտուհին»
Լաագույն ռեժիսոր
Ալֆոնսո Կուարոն «Ռոմա»
Լավագույն օրիգինալ սցենար
«Առաջին բարեփոխվածը»
Լավագույն ադապտացված սցենար
«Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
Բեմադրող նկարիչի լավագույն աշխատանք
«Սև հովազ»
Լավագույն մոնտաժ
«Մարդը Լուսնի վրա»
Լավագույն կոստյումներ
«Սև հովազ»
Լվագույն գրիմ և սանրվածք
«Իշխանություն»
Լավագույն էֆեկտներ
«Սև հովազ»
Լավագույն անիմացիոն ֆիլմ
«Սարդ մարդը։ Տիեզերքի միջով»
Լավագույն էքշեն ֆիլմ
«Առաքելությունն անիրագործելի է. Հետևանքներ»
Լավագույն երգիծական ֆիլմ
«Շատ հարուստ ասիացիները»
Երգիծական ֆիլմի լավագույն դերասան
Քրիստիան Բեյլ — «Իշխանություն»
Երգիծական ֆիլմի լավագույն դերասանուհի
Օլիվիա Քոլման — «Ֆավորիտուհին»
Լավագույն գիտական ֆանտաստիկ կամ սարսափ ֆիլմ
«Լուռ վայր»
Օտարալեզու լավագույն ֆիլմ
«Ռոմա»
Լավագույն երգ
«Shallow» — «Աստղը ծնվել է»
Լավագույն երաժշտություն
«Մարդը Լուսնի վրա»