Օգոստոսի 23-ին հայտնի է դարձել, որ «Ռուսկայա Ֆիլմ Գրուպպա» ընկերության մրցութային կառավարիչը պահանջում է 216,6 մլն ռուբլի բռնագանձել չինական China Film Group-ից, ինչպես նաեւ դերասաններ Ջեքի Չանից եւ Առնոլդ Շվարցենեգերից: Ավելի վաղ նման մասշտաբի աստղերին Ռուսաստանում դատավարությունների չեն ներգրավել, – հայտնում է Վեդոմոստին:
Վեդոմոստիի տվյալներով՝ ՌՖԳ-ն ֆինանսավորել է «Վիշապի կնիքի գաղտնիքը» ֆիլմը, որում էպիզոդիկ դերերում նկարահանվել են Չանը եւ Շվարցենեգերը, սակայն Չինաստանում անհաջող մեկնարկի պատճառով ֆիլմից ստացված եկամուտը սնանկ ՌՖԳ-ն դեռ չի կարող ստանալ: China Film Group-ը հանդիսանում է ֆիլմի համապրոդյուսեր ընկերություն:
Ֆիլմի պրոդյուսեր Ալեքսեյ Պետրուխինը պահանջները «դատարկ ու անհեռանկարային» է համարում: Նա նշել է, որ ֆիլմի համար ՌՖԳ-ին հատկացված 200 մլն ռուբլին չի պատկանել ոչ մասնավոր ներդրողներին, ոչ էլ հենց ընկերությանը, այլ ստացվել է Կինոյի հիմնադրամից:
Ռեժիսոր Օլեգ Ստեպչենկոյի «Վիշապի կնիքի գաղտնիքը» արկածային ֆենտեզին ռուսական վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 19-ին, իսկ դիստրիբյուտորը «Նաշը Կինո»-ն է: Ըստ սյուժեի՝ անգլիացի ճանապարհորդ Ջոնաթան Գրինը Պետրոս I-ից ստանում է Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի քարտեզների պատրաստման առաջին պատվերը: Նա կրկին երկար ճանապարհ ունի անցնելու, որը լի է անհավանական արկածներով, որը նրան Չինաստան կբերի: Քարտեզագիրը կբախվի գլխապտույտ հայտնագործությունների, տարօրինակ արարածների, չինական արքայադուստրերի, մահաբեր մարտարվեստի վարպետների եւ Լուն-Վանի կողմից, բոլոր դրակոնների արքայի հետ անսպասելի հանդիպումների:
«Վիշապի կնիքի գաղտնիքը» ռուս-չինական ամենախոշոր կինոնախագծն է: Ֆիլմի բյուջեն գրեթե 50 մլն դոլար է: