Ռուսական հեղինակային ընկերությունը հայց է ներկայացրել Պետերբուրգի գլխավոր «Լենֆիլմ» կինոստուդիայի դեմ, հաղորդում է «Էքսպերտ Online» – ը: Պարբերականի տեղեկություններով՝ հայցային պահանջների գումարը կազմել է մոտ 100 հազար ռուբլի: Սակայն թե ինչն է հանդիսացել հայցի պատճառ, դեռ հայտնի չէ: Ռուսական հեղինակային ընկերությունը լրագրողների հարցմանը չի պատասխանել, իսկ կինոստուդիայի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Այս շաբաթ հայտնի էր դարձել, որ Ինեսսա Յուրչենկոն «Ռոսիմուշեստվո»-ի կողմից հաստատվել է «Լենֆիլմի» գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ստուդիայի նոր ղեկավարի առջեւ բարդ խնդիր է դրված՝ ձեռնարկությունը պարտքերից դուրս բերելու համար: Գլխավոր վարկատուի՝ ՎՏԲ բանկի հանդեպ «Լենֆիլմի» պարտքային պարտավորությունները կազմում են շուրջ 2 մլրդ ռուբլի: