Մոսկվայի Կրասնոգորսկի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել անօրինական առցանց կինոթատրոնների սեփականատիրոջը եւ նրան դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Group-IB-ի գործի քննությանը մասնակցած անձանց:
Ինչպես գրում է թերթը, Մերձմոսկվայի բնակիչը kinogb.guru, kinokot.biz, fosa.me դոմեններով կայքերի ցանց է կազմակերպել, որտեղ նա տեղադրել է տեսահենային ֆիլմեր եւ սերիալներ, ինչպես նաեւ ստեղծել է նրանց տասնյակ «հայելիներ», ներառյալ kinogb.me, kinogb.life, kinokot.me եւ այլ: Կայքերից յուրաքանչյուրում եղել են ավելի քան 10 հազար ֆիլմեր եւ սերիալներ, որոնց թվում եղել են նորույթներ եւ հանրաճանաչ նկարներ: Բովանդակությունը տղամարդը ստացել է Content Distribution Network (CDN) հարթակից: CDN-ի կողմից մատակարարվող ֆիլմերի եւ սերիալների ներսում, գրում է «Կոմերսանտը» ներմուծված էր առցանց խաղատների տերերի գովազդային տեսաշար:
Ի դեպ, Moonwalk տեսահենային բովանդակությունով ապահովող հարթակը նույնպես փակվել է: Սա տեսահենյանի բովանդակության մատակարարման ոլորտի մոնոպոլիստն էր, որի ծառայություններից օգտվում էին հազարավոր կայքեր այդ թվում նաև հայկական:
Ընկերությունը, որը մասնակցել է հետաքննությանը, ընդգծել է, որ ստեղծվել է տեսահեններին քրեական պատասխանատվության ենթարկելու կարեւոր նախադեպ: