Մարտի վերջից կորոնավիրուսի համաճարակի պատճառով կինոցուցադրությունները ողջ երկրագնդում, այդ թվում՝ Ռուսաստանում, դադարեցվել են: Կարանտինից դուրս գալուց հետո կինոցուցադրողների հիմնական խնդիրն է լինելու կինոհանդիսատեսին կինոդահլիճ վերադարձնել:
Քանի որ Ռուսաստանի տարբեր շրջաններում համաճարակաբանական իրավիճակը տարբերվում է՝ կինոթատրոնների բացման միասնական օր հնարավոր չէ նշել: Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայում մշակում են «Կինո եմ ուզում» բազմաֆորմատ ակցիան:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է գլոբալ ակցիա ամբողջ երկրի համար, որը կօգնի հանդիսատեսին վերադարձնել կինոթատրոններ, – ասում է ԿՍԱ խորհրդի նախագահ Օլեգ Բերեզինը: – Խնդիրն այն է, թե երբ է գործարկվելու այդ ֆլեշմոբը, քանի որ երկրում կինոթատրոնների բացման միասնական օր չի պլանավորվում, բոլորը աստիճանաբար են վերադառնալու աշխատանքին: Այժմ Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի եւ Կինոդիսթրիբյուտորների ասոցիացիայի հետ կփորձենք համոզել Կինոյի հիմնադրամին անվերադարձ հիմունքներով միջոցներ հատկացնել կինոթատրոններում կինոդիտումն առաջ մղելու մարքեթինգային ակցիաների համար»: