Երաժիշտ Էլթոն Ջոնի ստեղծագործական ուղուն նվիրված ՌՈՔԵԹՄԵՆ ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի գրաքննված տարբերակով: Ռուսական «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունը, որը ֆիլմի դիստրիբյուտորն է, հաստատել է, որ ֆիլմից հեռացվել են սեռական բնույթի մի շարք տեսարաններ եւ թմրանյութերի հետ կապված պահեր՝ դա բացատրելով ռուսական օրենսդրության պահանջներով: Ընդհանուր առմամբ ժապավենը կորցրել է մոտ 5 րոպե: Հեռացված տեսարանները չեն լինի ոչ ռուսերեն կրկնօրինակված, ոչ էլ ենթագրներով ապահովված տարբերակում: Ընդ որում, ժապավենը պահպանել է 18+, որը ըստ ռուսական 2010 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 436-ՖԶ դաշնային օրենքի սահմանափակում է ֆիլմի ցուցադրությունների անչափահաս հանդիսատեսի այցելությունն: Հայաստանում նմանատիպ օրենք չի գործում, սակայն կինոթատրոնները պահպանում են սահմանափակման նշանը: Սահմանափակումների դասակարգումը նախատեսվում է կինոյի մասին օրենքում:
Տեղի ունեցածը բուռն արձագանք է առաջացրել լրագրողների, կինոքննադատների և պոտենցիալ հանդիսատեսի մոտ: Հիմնականում դա հիասթափություն ու վրդովմունքն է, բայց ոմանք դիստրիբյուտորի գործողությունները ճիշտ են համարել: Որոշ լրագրողներ եւ բլոգերներ հայտարարել են արդեն գնված տոմսերը հանձնելու որոշման մասին, իսկ դրանց մի մասը սկսել է բոյկոտի կոչ անել ֆիլմի ռուսական կինոթատրոնային տարբերակը: Նրանց կարծիքով՝ «Ցենտրալ Փարթներշիպ» ընկերությունը զբաղվում է ինքնագրաքննությամբ, ինչպես նաեւ մոլորության մեջ է գցում հանդիսատեսին՝ առանց նախազգուշացնելու, որ ֆիլմը ցուցադրվելու է կրճատված տարբերակով:
Ֆիլմի գրաքննության փաստի շուրջ ստեղծված իրավիճակը ստիպված են եղել մեկնաբանել Կրեմլում։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կատարվածի մասին տեղեկություն չունի եւ լրագրողներին խորհուրդ է տվել դիմել Մշակույթի նախարարություն: Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին շտապել է հայտարարել, որ իր գերատեսչությունը կապ չունի ֆիլմը շտկելու որոշման հետ:
«Մենք ոչինչ չենք կտրում, ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը:.. – մեջբերում են Մեդինսկու խոսքերը «ՌԻԱ Նովոստի»-ն: – Եթե դուք մշակույթի նախարարությունը պատկերացնում եք որպես մի կազմակերպություն, որը մկրատով ինչ-որ բան է կտրում, դա շատ կեղտոտ տպավորություն է: Մենք այլ ֆունկցիոնալություն և այլ խնդիրներ ունենք»: Այն հարցին, թե որոշում է կայացնում այս կամ այն տեսարանը հանել ինքն վարձակալը, գործակալության զրուցակիցը դրական է պատասխանել:
«Ցենտրալ Փարթներշիփ»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ՌԲԿ-ն, թե որ օրենքի համաձայն է որոշում կայացվել ֆիլմից հեռացնել տեսարանները, ինչպես նաեւ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք դա համաձայնեցված է եղել ֆիլմի ստեղծողների կամ Paramount Pictures-ի հետ: Ամերիկյան ստուդիան եւ ստեղծողներն իրենք առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել ԱՊՀ երկրներում ՌՈՔԵԹՄԵՆԻ պատմությանը:
Հայաստանի կարգավիճակը
Գաղտնիք չէ, որ Հայաստանում օտարերկրյա ֆիլմերը ներկրվում են Ռուսաստանից, քանի որ ռուսական ընկերությունները գնում են ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի իրավունքները: Եվ ռուսական վարձույթի ցանկացած խնիր ազդում է հայկական շուկայի վրա, բացի արտոնագիր չստանալու պատմություններից (հիշենք «Ստալինի Մահը» ֆիլմը): Հայաստանում «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերության ներկայացուցիչն է «Շարմ Հոլդինգը», որե ապահովում է ֆիլմի գովազդային արշավը, որը պետք է թարգմանի ֆիլմը (ինչը չի արվում): Կինոթատրոններին տրամադրվում է ցուցադրության իրավունք, սակայն ինչո՞ւ չի տրամադրվում բնօրինակ տարբրակը: Այդ հարցին կարող է պատասխանել միայն «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությնը:
Հայաստանում ֆիլմը էկրան կբարձրանա հունիսի 6-ին ռուսերեն և անգլերեն (ռուսերեն ենթագրերով) լեզուներով: