Հոլիվուդյան հայտնի դերասան Սամուել Լ. Ջեքսոնը պաշտպանել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին, որին մեղադրել են իր ֆիլմերում «նիգեր» բառը շատ հաճախ օգտագործելու մեջ: Ջեքսոնի խոսքով՝ այն ամենը, ինչ անում է բեմադրիչը, միայն սյուժեի արդարացված ստեղծագործական հնարքներն են:
«Վերցնենք «Ստրկության 12 տարիներ» ֆիլմը, որը հիմնված է հեղինակային նյութի վրա: Սթիվ Մակքուինը շատ տարբերվում է Քվենտինից: Եվ երբ նրա նկարում կա մի երգ, որտեղ «նիգեր» բառը կրկնվում է 300 անգամ, բոլորը թքած ունեն: Ստացվոմ է, Սթիվ Մակքուինի համար նորմալ է օգտագործել «նիգեր» բառը, քանի որ նա արվեստի միջոցով փորձում է փոխել համակարգը, եւ այն, թե ինչպես են մարդիկ մտածում եւ զգում, բայց երբ Քվենտինը նույնն է անում, նա ինչ է, պարզապես զվարճանո՞ւմ է: Դա ճիշտ չէ: Ոչ մի դատապարտելի բան չկա Քվենտինի գրածի մեջ, կամ նրանում թե ինչպես են մարդիկ խոսում նրա ֆիլմերում», – մեկնաբանել է Ջեքսոնը:
Հիշեցնենք, որ Սամուել Լ. Ջեքսոնը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնց բեմադրիչը Քվենտին Տարանտինոն էր: Նրանց վերջին համատեղ աշխատանքներից մեկը դարձել է վեսթերնը, որը կոչվում է «Անտանելի ութնյակ», որը թողարկվել է 2015 թվականին: Ավելի վաղ հաշվարկվել էր, որ «Ջանգոն ազատված» ֆիլմում «նիգեր» բառն օգտագործվել է ավելի քան 100 անգամ: