Ինչպես հաղորդում է We Got This Covered պորտալը, առաջիկա օրերին Sony եւ Marvel ստուդիաները կրկին կհանդիպեն եւ կվերսկսեն երկխոսությունը Սարդ մարդու իրավունքների շուրջ: Այս տեղեկատվությունը ստացվել է միանգամից մի քանի աղբյուրներից, որոնք նույնպես պնդում են, որ ընկերությունների ներկայացուցիչները «լավատեսորեն են տրամադրված»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ամբողջ համացանցը հուզել էր լուրն այն մասին, որ Քեւին Ֆայգին եւ Marvel-ը որոշել են դադարեցնել համագործակցությունը Sony-ի հետ Սարդ մարդու մասին ֆիլմերի շուրջ, քանի որ չեն կարողացել համաձայնության գալ հարցի ֆինանսական կողմի շուրջ: Ենթադրվում էր, որ բանակցությունները կվերսկսվեն, սակայն երկու շաբաթվա ընթացքում տեղեկատվություն չի ստացվել:
Մնում է հուսալ, որ իրավիճակն իսկապես կլուծվի ամենամոտ ժամանակներս, եւ բանակցությունները կկայանան: