Հայտնի է դարձել, որ Լետիշա Ռայթը ստացել է «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» շարունակության առաջատար դերերից մեկը: Նկարը կկոչվի «Մահը Նիլի վրա» եւ կպատմի հերթական հանցագործության մասին, որը պետք է հետաքննի Էրկյուլ Պուարոն Եգիպտոսում գտնվելու ժամանակ:
Նոր կինոնկարում Լետիշան կմարմնավորի գլխավոր կասկածյալ Ռոզալի Օտտերբորնին: Ֆիլմում կխաղան նաև Արմի Համերը, Գալ Գադոտը և Քենեթ Բրանան: Նախնական տեղեկատվության համաձայն՝ նկարահանումները կմեկնարկեն այս տարվա սեպտեմբերին, իսկ պրեմիերան նշանակված է 2020 թվականի նոյեմբերին: