Սթիվեն Քինգի «Աղջիկը, որը սիրում էր Թոմ Գորդոնին» վեպը էկրան կբարձրանա: Ավելի վաղ ֆիլմը ծրագրել էր նկարահանել հանգուցյալ Ջորջ Ռոմերոն, այժմ նախագծով կզբաղվի նրա նախկին կինը՝ Քրիսը, Ռոմերոի Sanibel Films ստուդիայում՝ պրոդյուսերներ Ռոյ Լիի, Ջոն Բերգի եւ Ռայան Սիլբերտի հետ միասին, – հաղորդում է THR-ը:
Սյուժեի համաձայն՝ իննամյա աղջիկը՝ Տրիշան, մոր եւ եղբոր հետ քայլարշավ էր մեկնել, հետ է մնում եւ մոլորվում է անտառում: Ճանապարհին նրան աչքին է երևում իր սիրելի բեյսբոլիստ Թոմ Գորդոնը, որի հետ զրուցելիս Տրիշան ճանապարհը կարճել է: Բացի այդ, նրան ընկերակցել էր ավելի քիչ բարեկամական տրամադրություն ունեցող արարած:
Գործադիր պրոդյուսերը կլինի Էնդրյու Չայլդսը: Ֆիլմի սցենարի հեղինակն առայժմ չի գտնվել:
«Ես ոգեւորված եմ, որ իմ գիրքը կէկրանավորվի եւ Ջորջի ընկերությունը ներգրավված է: Քրիսը երկար եւ ջանասիրաբար աշխատել է այս նախագծի իրականացման վրա», – մեկնաբանել է Քինգը: