Parade ամսագրին տված հարցազրույցում դերասանուհի Սիգուրնի Ուիվերը հաստատել է իր մասնակցությունը «Ուրվականների որսորդներ 3» ֆիլմում՝ «Թույն է լինելու կրկին աշխատել տղաների հետ (խմբ. նշ – Բիլ Մյուրեյի եւ Դեն Էյքրոդի հետ)»: Ուիվերը կրկին կխաղա Դանա Բարեթի կերպարը: Դերասանուհին այլ մանրամասներ չի հայտնել:
2016-ի «որսորդների» կանանց ռեմեյքում Ուիվերը մարմնավորել է Ռեբեկա Գորինի կերպարը, որը Դանայի հետ ոչ մի ընդհանուր բան չի ունեցել: Ավելի վաղ այս տարի հայտնի էր դարձել, որ Ջեյսոն Ռայթմանի (Այվեն Ռայթմանի առաջին երկու մասերի ռեժիսորի որդու) նոր ֆիլմի կենտրոնում կհայտնվեն երկու դեռահասներ, որոնք ինչ-որ կերպ կապված կլինեն գավառական քաղաքում չար ոգիների հայտնվելու հետ: Դերերը կկատարեն Ֆինն Վուլֆորդը («Տարօրինակ դեպքեր»), Մաքեննա Գրեյսը («Բլրի վրայի տան ուրվականը») եւ Քերի քունը («Ֆարգո»):
Մյուրեյի, Էյքրոյդի եւ Էրնի Հադսոնի մասնակցությունը պաշտոնապես չի հաստատվել: «Ուրվականների որսորդները 3» էկրաններին կհայտնվի 2020 թվականի հուլիսին: Ուիվերն այժմ զբաղված է Նոր Զելանդիայում «Ավատարի» սիքվելների նկարահանումներով: