Ըստ լուրերի՝ Disney+ մտադիր է սերիալի ձևաչափով թողարկել «Սիրով, Սայմոն» դեռահասային ռոմկոմը:
Նախկինում հայտնի վեպի էկրանավորման իրավունքը պատկանում էր Fox-ին, սակայն Disney-ի հետ միաձուլվելուց հետո անցել են վերջինիս: Հեռուստատեսային տարբերակի մասին պաշտոնական հաստատում դեռ չկա, սակայն տեղեկություններ կան այն մասին, որ նախագիծը մշակվելու է արդեն այս օգոստոսին: Կլինի այն կդառնա 2018 թվականի նկարի շարունակություն, թե դրա նոր տարբերակը, դեռ պարզ չէ:
Եթե լուրերը հաստատվեն, ապա «Սիրով, Սայմոնը» կդառնա Disney+ ալիքի ԼԳԲՏ-սերիալների երկրորդ սերիալը: Մինչ այդ հայտարարվել էր նաև «Չորս հայրեր» նախագիծը:
Աղբյուր՝ Discussing Film