Դեկտեմբերի 14-ին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում կայացել է «Ումկա» մուլտֆիլմի երրորդ մասի պրեմիերան:
«Մենք անհանգստանալով եւ հույսով անհամբեր սպասում ենք հանդիսատեսի արձագանքին», – ասել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Պավել Ստեփանովը:
«Սոյուզմուլտֆիլմի» գլխավոր տնօրեն Յուլիանա Սլաշչևայի խոսքով ՝ մուլտֆիլմը նույնքան հուզիչ եւ սիրալիր է ստացվել, եւ փոխանցում է նույն արժեքները, որոնք «Ումկա»-ի մեջ են դրվել նրա ստեղծողների կողմից 50 տարի առաջ:
Նշվում է, որ հայտնի «Արջի օրորոցայինը» մուլտֆիլմի նոր մասում կատարել է երգչուհի Լարիսա Դոլինան:
Նշվում է նաեւ, որ ֆիլմը առցանց կինոթատրոնում հասանելի կլինի դեկտեմբերի 17-ից, իսկ «Սոյուզմուլտֆիլմի» պաշտոնական YouTube ալիքում մուլտֆիլմը կհայտնվի դեկտեմբերի 23-ին:
Բացի այդ ԿինոՊրեսը ներկյացնում է սպասվող մուլտֆիլմի առաջին կադրերը՝
Ումկա սպիտակ արջուկի մասին մուլտֆիլմը ստեղծվել է 1969 թվականին: 1970 թվականին թողարկվեց ըրկրորդ մասը՝ «Ումկան ընկեր է փնտրում»: