Նկարահանումներից շատ առաջ արքայադուստր Դիանայի մասին ֆիլմը Քրիստեն Ստյուարտի մասնակցությամբ վաճառվել է ամբողջ աշխարհում:
Արքայադուստր Դիանայի մասին չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարաինի ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2021 թվականի առաջին ամսից ոչ շուտ, իսկ «Սփենսեր» անվանումով Կաննի կինոշուկայում մեծ հետաքրքրություն առաջացրած նախագիծն արդեն վաճառվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներ:
Ամերիկյան FilmNation ընկերությունը գրեթե ամբողջությամբ վաճառել է նախագիծը՝ գործարքներ կնքելով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բենիլյուքի (STX Entertainment), Գերմանիայի եւ Շվեյցարիայի (DCM), Ավստրալիայի / Նոր Զելանդիայի (Roadshow), Լատինական Ամերիկայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի (Sun), Հարավային Կորեայի (Green Narae) եւ Ճապոնիայի (Tohokushina) հետ:
Բացի այդ ֆիլմը վաճառվել է Սկանդինավիա (Scanbox), Կանադայում (Elevation), ԱՊՀ եւ Բալթյան երկրներում (Ցենտրալ Փարթներշիփ), Արեւելյան Եվրոպայում (Forum), Մերձավոր Արեւելքի (Italia), Պան Ասիա Pay TV (Disney), Սինգապուր (Sho), Հունաստան/Կիպրոս (Spentzos), Hong Kong (Golden Scene), Հնդկաստան/Պակիստան (Impact Films India), Իսրայելը (Lev), Թուրքիան (FilmArti), Հարավային Աֆրիկյան Հանրապետություն (Empire), Թայվան (Moviecloud) եւ Թայլանդ (M Pictures):
ԱՊՀ երկրների համար իրավունքները ձեռք է բերել «Ցենտրալ Փարթներշիփ» կինոընկերությունը, Հայաստանում այն ներկայացված է «Շարմ Փիքչերզի» կողմից, ԱՄՆ-ում ֆիլմը կթողարկեն Neon եւ Topic Studios կինոընկերությունները: Բոլոր խոշոր շուկաներից դեռեւս դիստրիբյուտոր չկա միայն Չինաստանում:
Նկարը ցույց կտա արքայադուստր Դիանայի կյանքը նրա համար վերջին Սուրբ Ծննդյան տոնը թագավորական ընտանիքի հետ հայտնի Սադրինգեմի կալվածքում: Գլխավոր դերը կխաղա Քրիստեն Ստյուարտը, սցենարը գրել է Սթիվեն Նայթը: Որպես պրոդյուսերներ հանդես են եկել Պաբլո Լարաինը, Խուան դե Դիոս Լարաինը, Յոնաս Դորնբախը, Յանինա Յակովսկին եւ Փոլ Ուեբսթերը: