Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։
Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և կցուցադրվի տարբեր հարթակներում։
Պահանջվող որակավորումը և փորձը
- Ֆիլմարտադրության կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
- Սցենար գրելու հմտություններ
- Վիդեո մոնտաժի հմտություններ
- Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, ռեժիսուրայի կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
- Գենդերազգայունություն և կանանց հիմնահարցերի առանձնահատկություններին տիրապետելու համապատասխան փորձ։
Տևողությունը
Աշխատանքի տևողությունը երեք ամիս է։ Այն պետք է կատարվի 2020թ․ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Ֆիլմի պահանջները
- Տևողությունը՝ մինչև 50 րոպե
- Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն ենթագրերով
- Թեման՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տասնամյա գործունեության ամփոփումը
Հայտի/դիմումի պահանջները
Հայտը պետք է ներառի՝
- Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
- Դիմողի/կազմակերպության ինքնակենսագրությունը
- Դիմողի/կազմակերպության պորտֆոլիոն
- Երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ
- Առաջարկվող բյուջե։
Դիմելու կարգը
Խնդրում ենք ձեր հայտն ուղարկել info@coalitionagainstviolence.org էլեկտրոնային հասցերին՝ նամակի վերնագրում նշելով «Վավերագրական ֆիլմի մրցույթի հայտ»։ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 8, 2020թ.։