Սեպտեմբերի 13-ին ՎԳԻԿ-ի նոր մասնաշենքում տեղի կունենա ՎԳԻԿ-ի տնտեսագիտական (ներկայում՝ պրոդյուսերական) ֆակուլտետի շրջանավարտների, ուսանողների եւ դասախոսների հանդիպումը՝ նվիրված ինստիտուտի հիմնադրման 100-ամյակին: Բոլոր հյուրերն այս երեկո կկարողանան շփվել իրենց նախկին համակուրսեցիների, դասախոսների և ապագա գործընկերների հետ և ծանոթանալ ֆակուլտետի այսօրվա կյանքին:
ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետը բացվել է 1943 թվականին։ 76 տարի շարունակ այն մասնագետներ է պատրաստում կազմակերպման, տնտեսության և կառավարման ոլորտներում՝ կինոընկերությունների և մեդիաինդուստրիայի հետ կապված այլ կազմակերպությունների համար։ Գոյության բոլոր տարիների ընթացքում ֆակուլտետը ավարտել են ավելի քան 3000 մասնագետ, որոնք պահանջված են ռուսական և արտասահմանյան շուկայում: Գրեթե բոլորն էլ ՎԳԻԿը ավարտելուց հետո աշխատում են ըստ մասնագիտության: Դա վկայում է այն մասին, որ ինստիտուտը, ի տարբերություն այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների, կինոյի եւ հեռուստաինդուստրիայի համար պրոդյուսերների պատրաստման եզակի հնարավորություններ ունի:
Ուսուցման հենց սկզբից ապագա պրոդյուսերները մյուս ֆակուլտետների ուսանողների հետ համատեղ ուսումնական աշխատանքների նկարահանման ժամանակ ստեղծում են էկրանային արվեստի բարդ աշխարհ եւ մշակում են կոլեկտիվ աշխատանքի հմտություններ:
Հյուրերի հավաքը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 17.00-ին, ՎԳԻԿ-ի նոր մասնաշենքի հանդիսությունների դահլիճում: Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով՝ econom-vgik@vgik.info