Հայտնի է դարձել, որ Sony ստուդիան սկսել է ռեժիսորի որոնումները գերհերոսական «Վենոմ» բլոկբաստերի նոր մասի համար: Առայժմ բանակցությունների մեջ են մտել դերասան եւ բեմադրիչ Էնդի Սերկիսը («Մաուգլի»), Թրեւիս Նայթը («Բամբլբի») եւ Ռուպերտ Ուայաթը («Կապիկների մոլորակի ապստամբությունը»): Առայժմ ընկերությունը միայն հանդիպումներ է անցկացնում գլխավոր թեկնածուի հետ կողմնորոշվելու համար:
Հիշեցնենք, որ սիքվելի արտադրության մեկնարկը նախատեսված է այս տարվա նոյեմբերին, իսկ պրեմիերան նշանակված է 2021-ին: Սյուժեի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում, սակայն առաջին մասի վերջում հանդիսատեսին ներկայացվել է Կառնաժին Վուդի Հարելսոնի դերակատարմամբ, ուստի, ենթադրաբար, սիքվելում Էդի Բրոկը ստիպված կլինի դիմակայել հենց իրեն:
Թոմ Հարդին կվերադառնա Վենոմի դերին, իսկ Միշել Ուիլյամսը, ենթադրաբար, կրկին կխաղա Էնն Վեյինգի դերը: