Իր Ինստագրամում դերասանը տեսանյութ է հրապարակել նկարահանման հրապարակից, որտեղ ներկա է նաև ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը: Դիզելն ասում է, որ արդեն երկար տարիներ երազում էր բեմադրիչի հետ աշխատել: Թե ում է «Ֆորսաժների» աստղը խաղալու «Ավատար 2»-ում, դեռ հայտնի չէ. դա կարող է լինել ինչպես մարդ, այնպես էլ նա’վիի կամ այլ ծեղատեսակի ներկայացուցիչ:
Սիքվելը կշարունակի զինվոր Ջեյք Սալլիի պատմությունը, ով իր սիրելի Նեյթիրիի հետ պարտավորվել է պաշտպանել նա’վի ժողովրդին: Ըստ ժանրի օրենքի, վտանգը չի կարող երկար սպասել:
«Ավատար 2»-ը վարձույթ դուրս կգա 2020 թվականի դեկտեմբերի 17-ին: