Հայտնի են դարձել Marché du Film վիրտուալ կինոշուկայի ապագայի մանրամասները: Մասնավորապես, հայտարարվել է, որ այն տեղի կունենա հունիսի 22-26-ը Cinando պլատֆորմի հզորությունների վրա: Բայց միջոցառմանը մասնակցել ցանկացողները ստիպված կլինեն վճարել. նրանք, ով ձեռք կբերեն հավատարմագրությունը մինչեւ մայիսի 29-ը, կվճարեն €95 ($103), իսկ նրանք, իվքեր ձեռք կբերեն ավելի ուշ €195 ($212): Գինը ներառում է Cinando ծառայության տարեկան բաժանորդագրությունը:
Սեյլզ-ընկերություններին Marché du Film-ը կառաջարկի վիրտուալ էջեր՝ ստենդներ, որոնց վրա հնարավոր կլինի կազմակերպել նախագծերի վերաբերյալ նյութերի ցուցադրություններ, ինչպես նաեւ կապ պահպանել բայերների հետ: Շուկայի մասնակիցները կկարողանան նաեւ օգտագործել Match and Meet հավելվածը վիրտուալ հանդիպումների եւ բանակցություններ վարելու համար:
Ապագա վիրտուալ կինոշուկայի հիմնական մասը կկազմեն ցուցադրությունները, որոնք տեղի կունենան ըստ նախապես հաստատված ժամանակացույցի: Ցուցադրությունները կազմակերպվելու են օրական մի քանի անգամ՝ տարբեր ժամային գոտիների բայերներին ընդգրկելու համար: Ի լրումն Marché du Film-ի ընթացքում կցուցադրվեն ավանդական ծրագրերի Cannes Docs, Cannes Next, Producers Network, Goes to Cannes, Frontières և Fantastic 7 նյութերը:
Պաշտոնական վիրտուալ Marché du Film-ը զուգահեռաբար կընթանա մեկ այլ առցանց կինոշուկայի հետ, որը կազմակերպել են ամերիկյան եւ եվրոպական անկախ փրոդաքշնների եւ սեյլզ ընկերությունների խմբերը, ինչպիսիք են CAA Media Finance-ը, Endeavor Content-ը, ICM Partners-ը եւ UTA Independent Film Group-ը: Այս շուկան նախատեսվում է անցկացնել հունիսի 22-28-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մասնակցությունն անվճար է լինելու: