Հունիսի 4-ին հայտնի է դարձել, որ Վուդի Ալենն աշխատում է նոր ռոմանտիկ կատակերգության վրա, որի գլխավոր դերերը կխաղան Լուի Գարելը, Քրիստոֆ Վալցը, Ելենա Անայան, Սերժի Լոպեսը եւ Ջինա Գերշոնը: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Սան Սեբաստիանում, հաղորդում Է The Film Stage-ը:
Սյուժեի կենտրոնում ամերիկացի ամուսնական զույգն է, որը Սան Սեբաստիանի կինոփառատոն է մկնում: Նրանք գերվում են փառատոնի, Իսպանիայի գեղեցկության եւ կինոյի աշխարհի հմայքով: Աղջիկը սիրավեպ է սկսում ֆրանսիացի հայտնի ռեժիսորի հետ, իսկ տղան սիրահարվում է գեղեցիկ իսպանուհուն:
Հիշեցնենք, որ Վուդի Ալենը իր նախորդ «Անձրեւոտ օր Նյու Յորքում» ֆիլմի վրա աշխատանքն ավարտել էր 2017 թվականի հոկտեմբերին: Ֆիլմի թողարկումը հետաձգվել էր անորոշ ժամանակով:
Սպասվում էր, որ ֆիլմը կթողարկվի 2018 թվականին, քանի որ Վուդի Ալենը տարեկան մեկական ֆիլմ է թողարկում սկսած 1982 թ-ից: 2018 թվականն առաջինն է դարձել չորս տասնամյակների ընթացքում, երբ ռեժիսորը ոչ մի ֆիլմ չի թողարկել: «Անձրեւոտ օր Նյու Յորքում» ֆիլմը հայկական վարձույթում կներկայացվի հոկտեմբերի 10-ից: