«Վենոմում» տիտրերից հետո Կլետուս Քեսիդիի մասնակցությամբ տեսարանն անմիջապես լուրեր է տարածել, որ սիքվելում Էդդի Բրոկի գլխավոր թշնամին հանդես կգա չարագործ Կարնաժը: Օրերս սիքվելի օպերատոր Ռոբերտ Ռիչարդսոնը հաստատել է, որ Վուդի Հարելսոնը, որը մարմնավորել է Կլետուսին, կվերադառնա իր դերին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Էնդի Սերկիսը:
Ես կհամաձայնեի աշխատել Էնդիի հետ, պարզապես այն պատճառով, որ ես ամեն դեպքում կասեի նրան «այո», բայց ես նաեւ հավատում եմ, որ դա հիանալի է: Ես կարծում եմ, որ այս աշխարհը դեռ չի ուսումնասիրվել, եւ դա հաստատ կդառնա իրական պայթյուն, քանի որ այժմ այնտեղ ոչ միայն ցնցող Վենոմն է, այլեւ Վուդի Հարելսոնը, որը նույնպես մեծ ներդրում կանի այս տիեզերքի համար», – ասաց Ռիչարդսոնը:
Ավելի վաղ Հարելսոնի վերադարձի մասին տեղեկությունը չհաստատված էր համարվում, սակայն եթե հավատանք օպերատորին, նրա մասնակցությունն արդեն լուծված հարց է:
Ֆիլմը սպասվում է 2020 թվականին: