«Իսկ հետո մենք պարեցինք» (And Then We Danced) ԼԳԲՏ-թեմատիկայով վրացական առաջին լիամետրաժ ֆիլմը հնարավորություն է ստանում պայքարել «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի համար: Կինոնկարը առաջարկել են Շվեդիայի անունից առաջադրել ամերիկյան մրցանակի: Այն կներկայացվի «Օտար լեզվով լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում:
Վերջերս կինոնկարում գլխավոր դերակատար, վրացի դերասան Լեւան Գելբախիանին Սարաեւոյի 25-րդ կինոփառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դեր» մրցանակին:
«Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմը ռեժիսոր Լեւան Ակինի վրաց-շվեդական արտադրության ֆիլմն է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է մայիսին Կաննի միջազգային կինոփառատոնում:
Սեպտեմբերի սկզբին ֆիլմը կցուցադրվի շվեդական կինոթատրոններում, որից հետո ֆիլմի վարձույթը կսկսվի աշխարհի այլ երկրներում: Վրաստանում երկու պարող տղաների նույնասեռ սիրո մասին ֆիլմը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել: Նրան չեն աջակցել ոչ Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնում, ոչ «Սուխիշվիլիի» ազգային բալետում: