Ռեժիսոր Քսենյա Ռատուշնայի դեբյուտային ֆիլմը, որը Irony Production-ի և Chibis Production-ի համատեղ արտադրանքն է, կպատմի միասեռական դեռահաս Նիկիտայի (Վիկտոր Տարասենկոյի) պատմությունը, որը սիրահարված է դպրոցի ամենահայտնի տղային (Գլեբ Կալյուժնի): Այդ հարաբերությունների զարգացմանը հետեւում է միշտ անպատիժ մնացած Աուտլոն (Ելիզավետա Կաշինցեւա): Զուգահեռաբար 1985 թվականին ծավալվում է տրանսգենդեր պարուհի Նինայի (Եվգենի Շվարցման) եւ խորհրդային գեներալի (Վիտալի Կուդրյավցեւ) սիրո ողբերգական պատմությունը:
Տալլինի «Մութ գիշերներ» կինոփառատոնը Մերձբալթյան եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն կինոստուգատեսն է, որն Էստոնիայում անցկացվում է 1997 թվականից: 2014 թվականին FIAPF-ը Տալլինի կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագիրը հավաստագրել է աշխարհի կարեւորագույն 15 կինոփառատոների թվում: Rebels With a Cause մրցութային ծրագիրը նվիրված է անկախ եւ փորձարարական կինեմատոգրաֆին, ժյուրիի դերում հանդես կգա հանդիսատեսը:
«Աուտլո» ֆիլմի ցուցադրությունը լինելու է պրեմիերային: 2019 թվականին կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը: