Կաննի փառատոնի ծրագրերում հայտնվել են մի քանի նոր ֆիլմեր: Հիմնական մրցույթում տեղ են գտել Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» և Աբդելաթիֆ Քեշիշի «Մեկտուբ, իմ սեր. Ինտերմեդիա»: Նաեւ համալրում Հատուկ հայացք բաժնում, հատուկ եւ կեսգիշերային ցուցադրություններում:
Թիերի Ֆրեմոն նշել է. «Մենք մտավախություն ունեինք, որ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը պատրաստ չի լինի մինչեւ հուլիսի վերջը, սակայն Քվենտին Տարանտինոն իրեն դրսեւորեց որպես հավատարիմ եւ ճշտապահ Կաննի ճուտ: Նա բառացիորեն դուրս չի եկել մոնտաժային սենյակից վերջին 4 ամսվա ընթացքում։ Նրա նոր ֆիլմը սիրո խոստովանություն է հոլիվուդյան 60-ականների վերջին եւ ըննդհանրապես կինոյին նվիրված ներբող է»:
Աբդելաթիֆ Քեշիշի ֆիլմը նույնպես դեռ պատրաստ չէ։ Թիերի Ֆրեմոյի խոսքով՝ ռեժիսորն ավարտում է «Մեկտուբ, իմ սեր. Ինտերմեդիա» ֆիլմի մոնտաժը: Հատկապես, Աբդելաթիֆ Քեշիշին ավելի շատ ժամանակ հատկացնելու համար, նոր չորս ժամանոց աշխատանքը կցուցադրվի վերջին օրերին:
Փառատոնի պաշտոնական ծրագրի «Կեսգիշերային ցուցադրություններ» բաժնում ընդգրկվել է Գասպար Նոեի Lux Æterna ֆիլմը: Թիերի Ֆրեմոն այսպես է նկարագրում նկարը «Երկու դերասանուհիներ, Բեատրիս Դալը եւ Շարլոտ Գենսբուրը, գտնվում են մի ֆիլմի նկարահանման հրապարակում, որը պատմում է պատմություններ Վհուկների մասին, բայց դա ամենը չէ: «Լյուքս Էթերնա» – էսսե է, որը լի է կինոյի հանդեպ սիրով, Գասպար Նոեի փայլուն նկարը լի է անսպասելի շրջադարձերով և խորհրդավոր է, այն հիանալի է կեսգիշերային ցուցադրությունների ծրագրի համար»:
Կարեւորությամբ երկրորդ մրցութային ծրագիրը համալրվել է Լորենցո Մատտոտիի La fameuse Invasion des Ours en Sicile («Արջերի հայտնի ներխուժումը Սիցիլիա») անիմացիոն ֆիլմով, որը Դինո Բուցատիի մանկական գրքի ադատացիան է:
Նոր ֆիլմեր հատուկ ցուցադրություններ ծրագրում:
Chicuarotes, ռեժիսոր Գաել Գարսիա Բերնալ
La Cordillera de los sueños, ռեժիսոր Պատրիսիո Գուսման
«Սառույցը կրակի մեջ», ռեժիսոր Լեյլա Կոններս
5B, ռեժիսոր Դեն Քրաուս
Կաննի 72-րդ կինոփառատոնը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 14-25-ը: Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիրներին եւ մրցանակակիրներին կորոշի ժյուրին՝ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի ղեկավարությամբ: